Լրամշակվել և գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» (Arm roads info) բջջային հավելվածը

Լրամշակվել և գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» (Arm roads info) բջջային հավելվածը
Լրամշակվել և գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» (Arm roads info) բջջային հավելվածը, որը հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին ճանապարհների սպասարկման և թերությունների վերաբերյալ բողոքներ ներկայացնել, ինչպես նաև տեղեկություն ստանալ թերությունների վերացման վերաբերյալ: Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են, որ հավելվածի միջոցով հնարավոր է տեղեկատվություն տրամադրել և ստանալ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հսկողությամբ սպասարկվող ՀՀ ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների վերաբերյալ:
«Ճանապարհների տեղեկատու» (Arm roads info) բջջային հավելվածն անվճար է և հասանելի PlayMarket և AppStore հարթակներում:
Թերություն արձանագրելու համար քաղաքացին պետք է՝
ա/ հավելվածի համապատասխան հնարավորութունների կիրառմամբ կատարի տեղորոշում, կցի լուսանկար, մեկնաբանի թերությունը և լրացնի իր էլ. հասցեն: Նշված գործողությունների իրականացման համար բջջային հավելվածում առկա է նաև եռալեզու «Ուղեցույց»,
բ/ իր էլ. հասցեից տեղեկանա հետագա քայլերի վերաբերյալ, ինչպես նաև իր կողմից արձանագրված թերության վերացման կամ ընթացքի վերաբերյալ:
«Ճանապարհների տեղեկատու» (Arm roads info) բջջային հավելվածում պահպանվում են քաղաքացու կողմից արձանագրված թերությունները «Հաղորդված թերություններ» բաժնում:
Վերը նշված գործընթացներն ապահովելու նպատակով «Ճանապարհային ցանցի կառավարման համակարգի» համապատասխան բաժնում իրականացվել են փոփոխություններ: