Լրագրողական մրցույթ

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը և Տնտեսական լրագրողների ակումբը հայտարարում են լրագրողական նյութերի ավանդական մրցույթը.
Թեմաներ
- «Կայուն զարգացման խնդիրները և մարտահրավերները հանքարդյունաբերության ոլորտում»
- «Նորարարական լուծումներ՝ վերականգնվող էներգիայի և կանաչ տեխնոլոգիաների ներդրման հնարավորություն Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում»
- «Հայաստանի հանքային ռեսուրսների բացահայտվածությունը և հանքարդյունաբերության ապագան»
- «Հանքարդյունաբերությունը և համայնքները»
- Այլ թեմաներ
Նյութերը պետք է հրապարակված լինեն 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 10-ը՝ հայկական (Հայաստանում գրանցված) լրատվամիջոցներում՝ անկախ տեսակից (հեռուստատեսություն, ռադիո, տպագրություն, առցանց, սոցիալական մեդիա) և ժանրից (լրատվական նյութ, հատուկ հաղորդում, վերլուծական հոդված, հարցազրույց, լրագրողական հետաքննություն, խմբագրական սյունակ, փաստագրական ֆիլմ, լուսանկարչական զեկույց, մուլտիմեդիա, փոդքասթ և այլն)։
Աշխատանքները կգնահատվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից։ Ներկայացվող նյութերի քանակական սահմանափակում չկա:
Աշխատանքները պետք է վերաբերեն Հայաստանի հանքարդյունաբերության՝
- Դերին ու նշանակությանը
- Խնդիրներին և մարտահրավերներին
- Կայուն զարգացման (բնապահպանական, սոցիալական, կառավարչական) խնդիրներին
- Օտարերկրյա ներդրումների ներգրավմանը
- Իրական և հնարավոր վտանգներին
- Ոլորտի ներուժի արդյունավետ օգտագործմանը
Մրցույթի չափորոշիչները
- Նյութի ներկայացման տեխնիկական որակը․ կառուցվածքը, տեսաձայնային, մուլտիմեդիա գործիքների օգտագործումը
- Մասնագիտական չափանիշներ և էթիկա․ հավասարակշռություն, փաստերի ստուգում,ճշգրտություն, բազմակարծություն, նորարարություն, վերլուծական մոտեցում, տեղեկատվության նշանակություն
Մրցույթի պայմանները և վերջնաժամկետը
Մրցութային նյութերը պետք է ներկայացվեն մինչև 2025 թվականի սեպտեմբերի 15-ը։ Ընտրված աշխատանքների հեղինակները կստանան դրամական պարգևներ և հավաստագրեր: Յուրաքանչյուր մեդիաձևաչափի համար կսահմանվի մեկական մրցանակ և «Գրան Պրի»՝ անկախ նյութի ձևաչափից: «Հատուկ մրցանակ» է նախատեսվում նաև ոլորտն ակտիվորեն լուսաբանելու համար:
Նյութերն անհրաժեշտ է ուղարկել [email protected], [email protected] հասցեներով