1991-2025-ին դպրոցների, մանկապարտեզների օտարման գործընթացներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով կստեղծվի

1991-2025-ին դպրոցների, մանկապարտեզների օտարման գործընթացներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով կստեղծվի

Նախորդ 10-ամյակներում մի շարք համայնքային գույքեր, հատկապես մանկապարտեզների տարածքներ, օտարվել են, ինչի հետևանքով 1000-ավոր երեխաներ զրկվել են մանկապարտեզ հաճախելու իրավունքից: Գոյացել են հերթեր, որոնք մինչ օրս շարունակում են լինել, չնայած վերջին տարիներին էականորեն նվազել են: Խնդիրն առկա է, և այդ խնդիրը տարիներ շարունակ խոսակցությունների մակարդակով եղել է: Տվյալ հարցի հետ կապված՝ անհրաժեշտ է, որպեսզի Երևանի ավագանին իր դիրքորոշումը հայտնի: Այդ մասին Երևանի ավագանու նիստին Արմեն Գալջյանը՝ ներկայացնելով «1991-ի սեպտեմբերի 21-ից մինչև 2025 թ. Երևանի նախկին թաղային համայնքներին և Երևան համայնքին պատկանած դպրոցների, մանկապարտեզների տարածքների օտարման գործընթացներն ուսումնասիրող՝ Երևան քաղաքի ավագանու քննող հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը:

Ըստ Գալջյանի՝ հանձնաժողովը բաղկացած է լինելու 12 անդամից, յուրաքանչյուր խմբակցությունից՝ 3 անդամ: Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հրաժարվել է մասնակցել աշխատանքներին: 

 Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է իրավական հետևանքներ լինեն, եթե հանձնաժողովի աշխատանքի արդյունքում որոշ փաստեր ի հայտ գան, Արմեն Գալջյանը պատասխանեց. «Բնականաբար, եթե աշխատանքների ընթացքում այդպիսի տվյալներ ի հայտ եկան, դրանք կուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն»: 

Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը հետաքրքրվեց՝ եթե փաստեր վեր հանվեն, բայց գործերի վաղեմության ժամկետի խնդիր լինի, ի՞նչ պետք է անել, քանի որ այդ դեպքում դա իրավական հետևանք չի ունենալու, Արմեն Գալջյանը պատասխանեց. «Պատճառված վնասի հետևանքները վերացնելու համար վաղեմության ժամկետը մեզ չի խանգարի»: