2025–ի փոսալցումների մրցույթը հաղթել է նախկին իշխանություններին փոխկապակցված ընկերություն

Երևան քաղաքում ամբողջական 2025 թվականի փոսալցումների մրցույթը հաղթել է մի ընկերություն, որը ուղիղ փոխկապակցված է նախկին իշխանությունների հետ, ավելի կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը, անդրադառնալով Երևանում փոսալցման աշխատանքների տեխհսկողության որակի մասին հարցին, այսօր նշեց. «Մենք բազմիցս բողոքել ենք և խնդիր ենք բարձրաձայնել այս մասով։ Մենք արձանագրում ենք, որ այո, կան խնդիրներ, Երևանի քաղաքապետարանի տարբեր համապատասխան ստորաբաժանումներ գնում են ամեն օր և ամեն ժամյա ռեժիմով, և մենք վեր ենք հանելու բոլոր խնդիրները։ Երևանի քաղաքապետարանը, ինչպես բոլոր այլ հարցերում, չի ընդունելու որակին չհամապատասխանող աշխատանքներ։
Կան Երևան քաղաքում մի քանի դեպքեր, որ անորակ աշխատանքները ընդունվել են տարբեր պաշտոնյաների կառավարման ժամանակաշրջանում, և այդ դեպքերով կան հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթներ։
Մենք գնումների մասին օրենքում ունենք բազմաթիվ բացեր, որը Երևանի ավագանու տիրույթից դուրս է, ԱԺ տիրույթում է և ես տեղյակ եմ, որ Ազգային ժողովի մեր գործընկերները այս պահին կամ առաջիկա արդեն նիստերի ընթացքում կունենան փոփոխություններ գնումների մասին օրենքում»։