Սամվել Դարբինյանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել

Սամվել Դարբինյանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել
Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ու նրա եղբոր՝ Սեյրան Դարբինյանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Դատարանը մերժել է Դարբինյանին պատկանող ընկերության երկու աշխատակիցներին կալանավորելու քննիչի միջնորդությունը»,– ասացին դատախազությունից:
Հիշեցնենք, որ հունիսի 23–ին Սամվել Դարբինյանը և ևս 4 անձ ձերբակալվել էին: Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում)։