Վթարային ջրանջատում Արարատի մարզում հունիսի 25-26-ին

Վթարային ջրանջատում Արարատի մարզում հունիսի 25-26-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 25-ին ժամը 10:00-ից մինչև հունիսի 26-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Արարատի մարզի` գյուղ Լանջազատի ջրամատակարարումը: Իսկ հետևյալ տարածքներում՝ Մխչյան, Մրգավետ, Հովտաշեն, Գետազատ, Վերին Դվին, Դվին, Քաղցրաշեն, Աբովյան, Արևշատ, Այգեստան, Այգեզարդ, Երասխ, Արարատ, Ոսկետափ, Նոյակերտ, Եղեգնավան, Ավշար, Այգավան, Գոռավան, Սուրենավան, Արմաշ և Լուսառատ գյուղերում, Արտաշատ, Արարատ և Վեդի քաղաքներում կնկատվի ջրի ճնշման անկում և հնարավոր է ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: