ՏԿԵ նախարարը դիտարկել է Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները

ՏԿԵ նախարարը դիտարկել է Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի հետ դիտարկել է դեպի Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները։ Այս հատվածի շինարարական աշխատանքների մրցույթն արդեն կայացել է, առաջիկա օրերին շինարարական աշխատանքները կմեկնարկեն։

513264339_1050033107313673_6980638533112209300_n (1).jpg (521 KB)

Այնուհետև նրանք այցելել են Տավուշի մարզ։ Նախարարը մարզպետ Հայկ Ղալումյանի հետ ծանոթացել է Թթուջուր-Նավուր հանրապետական նշանակության ավտոճանապարհի 15.1 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին։ Ներկայումս ակտիվ հողային աշխատանքներ են իրականացվում փլուզված հատվածի վրա։ Շուրջ 11.1 կմ երկարությամբ հատվածի վրա տեղադրված է խոշորահատիկ ներքին շերտի և մանրահատիկ վերին շերտի ասֆալտբետոնը, որից 8 կմ վերին շերտը չի ընդունվել բացասական լաբորատոր փորձարկումների պատճառով։

Նախարարը տեղում շինարարին և պատասխանատուներին հանձնարարել է վերացնել թերությունները, ամբողջությամբ փոխել ներքին շերտը և բացառել անորակ և նախագծային շեղումներով աշխատանքը։

Ճանապարհի նշված հատվածի պայմանագրային ընդհանուր արժեքը 2 մլրդ դրամից ավելի է։