ԵԱԶԲ-ն 2026թ․–ին ՀՀ տնտեսական աճը կանխատեսում է 5.3%, 2027 թ.-ին՝ 5%

2025 թ.-ին ՀՆԱ-ի 5.5% աճը կապահովվի ներքին պահանջարկի կայուն ընդլայնման հաշվին՝ պետական ծախսերի, վարկավորման և փոխանցումների աճի ֆոնին։ Եվրասիական զարգացման բանկը կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսական աճը 2025 թ.-ին կհասնի 5.5%-ի, 2026 թ.-ին՝ 5.3%-ի և 2027 թ.-ին՝ 5%-ի։
«2025 թ.-ին ՀՆԱ-ի 5.5% աճը կապահովվի ներքին պահանջարկի կայուն ընդլայնման հաշվին՝ պետական ծախսերի, վարկավորման և տրանսֆերտների աճի պայմաններում։ 2025 թ.-ի կանխատեսումը ներառում է տնտեսության վրա բյուջետային քաղաքականության խթանող ազդեցությունը », - ասվում է 7 մասնակից երկրների 2025-2027 թթ. մակրոտնտեսական կանխատեսման մեջ։
ՀՀ տնտեսության թվեր և կանխատեսումներ
2025 թ.-ի պետբյուջեում ՀՀ տնտեսական աճը նախատեսված է 5.1%: Այս տարվա առաջին եռամսյակի Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության հաշվետվության համաձայն՝ ՀՀ ՀՆԱ-ի աճը 2025 թվականի վերջին կանխատեսվում է 7-4.8%, 2026 թվականին՝ 4.7-4.1%, իսկ 2027 թվականին՝ 4.7-6.1%:
ԵԱԶԲ-ն կանխատեսում է ՀՀ ՀՆԱ-ի աճը 2025 թ.-ին՝ 5.5%: ՀԲ-ն կանխատեսում է, որ ՀՀ տնտեսությունը 2025 թ.-ին կաճի 4%-ով, ԱՄՀ-ն՝ 4.5%-ով, Վերակառուցման և զարգացման բանկը՝ 5%-ով, իսկ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ)՝ 6%-ով: Fitch Ratings-ի կանխատեսման համաձայն՝ ՀՀ տնտեսությունը 2025 թ.-ին կաճի 4.9%-ով, իսկ ՄԱԿ-ը կանխատեսում է, որ ՀՀ տնտեսությունը 2025 թ.-ին կաճի 5.2%-ով:
Աղբյուրը՝ arka.am