ԿԽՄԿ–ի գործունեության դադարեցումն Ադրբեջանում կարող է մեծացնել հայ գերիների հանդեպ խոշտանգումների վտանգը. Ահազանգ

ԿԽՄԿ–ի գործունեության դադարեցումն Ադրբեջանում կարող է մեծացնել հայ գերիների հանդեպ խոշտանգումների վտանգը. Ահազանգ

Ադրբեջանը կդադարեցնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչության գործունեությունը Ադրբեջանում, որի մասին դեռևս հունիսի 17-ին հայտարարել էր «Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողով»-ը (State Commission on Prisoners of War, Hostages and Missing Persons):

ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունից ահազանգում են, որ գրասենյակի փակումը կարող է լրջորեն սահմանափակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության պայմանների վերահսկումը, խաթարել կալանավորների հետ հաղորդակցման ուղիները և մեծացնել գերիների հանդեպ հոգեբանական ու ֆիզիկական խոշտանգումների վտանգը։

«Ընդգծենք, որ մինչ օրս ԿԽՄԿ-ն միակ կազմակերպությունն է եղել, որն անմիջականորեն հասանելիություն է ունեցել կալանավորների հետ՝ այդ թվում՝ անձնական այցելությունների միջոցով։

Հարկ է նշել, որ ԿԽՄԿ ներկայացուցիչների վերջին հանդիպումը հայ ռազմագերիների և կալանավորների հետ տեղի է ունեցել հունիսի 19-ին, որի մասին հայտնել է ԿԽՄԿ-ի ադրբեջանական գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։ Վերջինիս խոսքով՝ հանդիպումների ընթացքում կայացել են անհատական շփումներ կալանավորների հետ, նրանք ստացել են ընտանեկան ծանրոցներ և հնարավորություն՝ փոխանակվելու ընտանեկան նորություններով։ Ստեղծվել են պայմաններ՝ ընտանիքների հետ կապ հաստատելու համար։