Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում`
Հունիսի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 25-28-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևանում` հունիսի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ։ 

Երևան քաղաքի հունիսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    40.2°C (2021թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        9.7°C (1969թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝   23.5°C