ԱՄՆ-ում կանխատեսում են գնաճի ուժեղացում

ԱՄՆ-ում կանխատեսում են գնաճի ուժեղացում

Ամերիկյան ռմբակոծությունները Իրանի օբյեկտների դեմ էլ ավելի անորոշ են դարձրել ԱՄՆ-ում գնաճի և տնտեսական ակտիվության վերաբերյալ կանխատեսումները։ Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը։

Գործակալությունը հիշեցրել է, որ այդ հարձակումների հետևանքով կարող են աճել ոչ միայն էներգակիրների գները։ Կանխատեսվում է նաև, որ ամերիկյան տնային տնտեսություններն ու ձեռնարկությունները կդառնան ավելի պահպանողական ու կսկսեն սահմանափակել իրենց ծախսերը։ Արդյունքում, ԱՄՆ տնտեսությունը, որն արդեն իսկ կանգնած է դանդաղման շեմին Սպիտակ տան բարձր մաքսային դրույքաչափերի պատճառով, կարող է էլ ավելի վատթարանալ։

«Էներգակիրների գների կտրուկ աճը կարող է ավելի բորբոքել գնաճը», – զգուշացրել են հրապարակման հեղինակները։

Նրանց կարծիքով՝ մոտ ժամանակներս կհրապարակվեն տվյալներ, որոնք կցուցադրեն սպառողական ծախսերի ամենաթույլ աճն ԱՄՆ-ում՝ այս տարվա հունվարից ի վեր։

Ավելի վաղ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելը հայտարարել էր, որ ԱՄՆ-ում առաջիկա ամիսներին գների աճն անխուսափելի է։ Դրա հիմնական պատճառը, ըստ նրա, հանդիսանում են երկրի նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը։

Որոշ փորձագետներ կարծում են, որ Սպիտակ տան մաքսային քաղաքականությունը կարող է ձեռնտու լինել Ռուսաստանին, քանի որ ԱՄՆ տնտեսական դաշնակիցները ստիպված կլինեն նոր, հեռանկարային շուկաներ փնտրել, որոնցից մեկը կարող է դառնալ հենց Ռուսաստանը։