Կայացել է ՇՎՏՄ կառավարման խորհրդի նիստը

Կայացել է ՇՎՏՄ կառավարման խորհրդի նիստը
Տեղի ունեցավ ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի Կառավարման խորհրդի հերթական նիստը, որը նախագահում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նիստին մասնակցում էին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը, ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Ժիրայր Խառատյանը, ինչպես նաև մի շարք հասարակական և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Քննարկվել են՝
 Նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը,
 Բենզինի օկտանային թվի փորձաքննության իրականացումը,
Էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ստուգաչափման և էլեկտրական մարտկոցների ուտիլիզացման հարցերը,
Ինչպես նաև թեթև արդյունաբերության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։
Օրակարգային հարցերի վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։
Նիստի ավարտին որոշվեց յուղերի և էլեկտրոնային ծխախոտների (vape) հետ կապված հարցերը ներառել Կառավարման խորհրդի հաջորդ նիստի օրակարգում:
Տեսնյութն՝ այստեղ