Հայկական պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային տնտեսական ֆորումի 16-րդ հանդիպմանը

Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) նախագահ Բյորգե Բրենդեի և գործադիր տնօրեն Միրեկ Դուշեկի հրավերով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Տյանցզին քաղաքում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի 16-րդ հանդիպմանը։
«Ձեռնարկատիրություն նոր դարաշրջանում» թեմայով հանդիպմանը մասնակցում են ավելի քան 90 երկրի պատվիրակություններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ, քաղաքացիական հասարակության ու գիտակրթական հաստատությունների ղեկավարներ։
Միջոցառման շրջանակում պաշտոնապես կհայտարարվի նախարար Մկրտչյանի անդամակցությունը Համաշխարհային տնտեսական ֆորումի Աշխատանքի և զբաղվածության առաջնորդության խմբին։