Ղազախստանը թողարկել է 2.5 միլիարդ դոլարի եվրոբոնդեր. պահանջարկը կրկնակի գերազանցել է առաջարկը

Ղազախստանը թողարկել է 2.5 միլիարդ դոլարի եվրոբոնդեր. պահանջարկը կրկնակի գերազանցել է առաջարկը

Ղազախստանի ֆինանսների նախարարությունը թողարկել է եվրոբոնդեր՝ 2.5 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Հունիսի 24-ին Ղազախստանի հանրապետությունը հաջողությամբ իրականացրել է 2.5 միլիարդ դոլար արժողությամբ պետական դոլարային եվրոբոնդերի թողարկում, այդ թվում՝ 7-ամյա թողարկում՝ 1.35 միլիարդ դոլար արժողությամբ և 5% կտրոնային տոկոսադրույքով, և 12-ամյա թողարկում՝ 1.15 միլիարդ դոլար արժողությամբ և 5.5% տոկոսադրույքով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Եվրոբոնդերի պահանջարկը կրկնակի գերազանցել է առաջարկը, ինչը վկայում է մեծ հետաքրքրության մասին՝ որակյալ և տարբեր աշխարհագրական ծագում ունեցող ներդրողների կողմից՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ասիայից և Մերձավոր Արևելքից:

Նախարարությունում ընդգծել են, որ տեղաբաշխման պայմաններն ապահովվել են մրցունակ մակարդակով՝ «չնայած շուկայում առկա բարդ իրավիճակին»։

Եվրոբոնդերը կցուցակվեն Լոնդոնի ֆոնդային բորսայում, Աստանայի Միջազգային ֆինանսական կենտրոնի բորսայում (AIX), ինչպես նաև Ղազախստանի ֆոնդային բորսայում (KASE)։