ԵԱՏՄ և ԱՊՀ տնտեսությունների աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են ԵՄ ցուցանիշները. Օվերչուկ

ԵԱՏՄ և ԱՊՀ տնտեսությունների աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են ԵՄ ցուցանիշները. Օվերչուկ
ԵԱՏՄ և ԱՊՀ տնտեսությունների աճի տեմպերը գերազանցում են համաշխարհային միջին ցուցանիշները և զգալիորեն գերազանցում ԵՄ մակարդակը։ Այս մասին Պետդումայում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Եվ ԱՊՀ երկրներից ցանկացած պարկեշտ քաղաքական գործիչ կամ պետական ծառայող, անկախ նրանից, թե որտեղ է ստանում կամ արդեն ստացել կրթություն, եթե նա միայն ինքն իր հետ ազնիվ է և պաշտպանում է սեփական երկրների շահերը, հիանալի հասկանում է, թե ժամանակակից աշխարհում ինչ նշանակություն ունեն 4,6 և 0,8 % նիշերը», - ընդգծել է Օվերչուկը:
Ռուսաստանի փոխվարչապետը նաև նշել է, որ ԱՊՀ երկրները «կառուցում են սեփական ինքնիշխանությունը, բայց պրագմատիկորեն Ռուասատանն ընդունում են որպես տնտեսական ձգողականության կենտրոն, ինչից կախված է իրենց տնտեսական բարեկեցությունը, այդ թվում՝ հիմնված ռուսական շուկայի հասանելիության վրա»: