2025թ. հունվար-մայիսին Հայաստանում արտահանումը նվազել է 57.4%-ով

2025թ.-ի հունվար-մայիսին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 7,912.4 մլն ԱՄՆ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 49%-ով: Ներմուծումը գերազանցել է արտահանումը 1,870 մլն ԱՄՆ դոլարով:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանն արտահանել է 3,021.2 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 4,891.2 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք: