ԶՊՄԿ-ին սեփականության իրավունքով պատկանող որոշ անշարժ գույքեր անհատույց օգտագործման տրվեց համայնքին

Կայացավ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի 2025 թվականի հունիսի 25-ի հերթական նիստը հետևյալ օրակարգով.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 106-Ն որոշման №1, №2, № 3 և № 6 հավելվածները նոր խմբագրությամբ հաստատելու մասին։
2.«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերը անհատույց օգտագործման իրավունքով ստանալու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Անդոկավան բնակավայրում գտնվող Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը «Աժդանակ» սահմանափակ պատասխանությամբ ընկերությանը ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին։
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Գետիշեն գյուղում գտնվող, Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող 0,1596 հեկտար գյուղատնտեսական նշանակության վարելահողը հրապարակային սակարկություններով /մրցույթով/ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին։
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Կաթնառատ բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Կաթնառատ բնակավայրի համակցված փաստաթղթում նախատեսվող փոփոխություններին հավանություն տալու մասին։
6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում հողամասերի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան բնակավայրի համակցված փաստաթղթում նախատեսվող փոփոխություններին հավանություն տալու մասին։
7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում հողամասերի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Սյունիքի մարզի Քաջարան համայնքի համակցված փաստաթղթում նախատեսվող փոփոխություններին հավանություն տալու մասին։
8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25–ի N 96-Լ որոշման N 2, N 8 հավելվածներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
9. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 18–ի N 30-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
10. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2026 թվականի բնապահպանական ծրագիրը հաստատելու մասին։
11. Քաջարան համայնքի սեփականություն համարվող «Քաջարանի համայնքի կոմունալ տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքներից առաջացած շահութաբաժնի չափը հաստատելու մասին։