Դիլիջան համայնքի ղեկավարը շնորհել է հավաստագրեր և շնորհակալագրեր՝ «Միմինո» հայ–վրացական փառատոնի կազմակերպման աջակիցներինն

Այսօր Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը շնորհել է հավաստագրեր և շնորհակալագրեր՝ «Միմինո» հայ–վրացական փառատոնի կազմակերպմանն աջակցած և անմիջական մասնակցություն ունեցած անձանց։
Հավաստագրեր են հանձվել Դիլիջանի ավագ դպրոցի աշակերտներին՝ կամավորական աշխատանքում ցուցաբերած ակտիվության և պատասխանատվության համար․
- Մանե Մանթաշյան
- Անի Մանթաշյան
- Սուսաննա Ղազարյան
- Վիկտորյա Անդրեասյան
- Ռիմա Զաքարյան
- Քրիստինե Վարդանյան
Փառատոնի կազմակերպիչ կառույցները ևս ի դեմս Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի և «Հայ-խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի՝ բարձր գնահատելով համագործակցությունը, շնորհակալագրեր են հանձնել
- Դիլիջանի համայնքապետարանին
- Համայնքի ղեկավար Դ. Սարգսյանին
- Ղեկավարի խորհրդական Ն. Գրիգորյանին
- Ղեկավարի օգնական Ա. Սարգսյանին
- Համայնքապետարանի աշխատակից Ս. Հակոբյանին
- «Դիլիջան համայնքի տրանսպորտ և լուսավորություն» ՀՈԱԿ աշխատակից Հ. Գյուլզատյանին
- ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայությանը
- ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դիլիջանի բաժնին
Համայնքի ղեկավարը նշել է, որ բարձր է գնահատում յուրաքանչյուրի ներդրումն ու կատարած աշխատանքը՝ մեր քաղաքն ավելի ապահով, հյուրընկալ ու մշակութային իրադարձություններով հարուստ դարձնելու համար: