Հաթերք գյուղում՝ Արցախում, տարիներ շարունակ գործող MESIS կահույք արտադրամասն Կոտայքի Նուռնուս գյուղում է

Հաթերք գյուղում՝ Արցախում, տարիներ շարունակ գործող MESIS կահույք արտադրամասն արդեն Կոտայքի մարզում է՝ Նուռնուս գյուղում։
2023-ին բռնի տեղահանումից հետո Վարդանը կնոջ ու չորս երեխաների հետ հաստատվեց Նուռնուս գյուղում՝ թողնելով տունն ու արվեստանոցը։ Չնայած փայտի հետ աշխատելու ավելի քան 20 տարվա փորձին՝ տեղահանումից հետո վերսկսելը չափազանց դժվար էր․ «Մոտ մի չէի կարողանում հասկանալ՝ ինչից պիտի սկսեմ, անորոշության մեջ չգիտեի՝ ինչ անեի, տեղս չէի գտնում»։
ՀՕՖ-ի Միկրոձեռներեցության աջակցման ծրագրի (#SBA) շնորհիվ էր, որ Վարդանը նորից մեկնարկ տվեց իր սիրելի գործին․ Վարդանն ստացավ փայտամշակման անհրաժեշտ գործիքներն ու սկսեց պատվերներ վերցնել։ Այսօր արդեն հասցնում է ամսական 2-3 մեծ պատվեր կատարել, ինչի շնորհիվ էլ ապահովում է ընտանիքին ու երեխաներին․ «Էս օգնությունը մեզ համար շատ մեծ բան ա, դատարկ ձեռքերով եկել էի՝ անգամ մի դռելը պիտի զոռով առնեի։ Չէի պատկերացնի, որ մի տարի հետո էսքան բան կունենամ արդեն»։