Պապոյանը դժգոհել է «Արագած» ներդրումային նախաձեռնության դանդաղ ընթացքից

Պապոյանը դժգոհել է «Արագած» ներդրումային նախաձեռնության դանդաղ ընթացքից
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ռիդ» ՍՊԸ–ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել «Արագած» ներդրումային նախաձեռնության դանդաղ ընթացքի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է նախարարւոթյան մամուլի ծառայությունը։
Պապոյանն ասել է, որ նման ռազմավարական ծրագրերը պետք է իրականացվեն բարձր արդյունավետությամբ և արագությամբ, քանի որ ձգձգումը խոչընդոտում է մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը և չի բավարարում կառավարության սպասելիքներին։
Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ դանդաղման հիմնական պատճառը համայնքի հետ տարվող աշխատանքներում առաջացած խոչընդոտներն են։ ՀՀ կառավարությունը 2023 թվականի մարտի 2-ին hավանություն տվեց «ՌԻԴ» ՍՊԸ–ի կողմից ներկայացված՝ ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկո-գյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման և ջրամբարի կառուցման «Արագած» ներդրումային ծրագրին, որի բյուջեն նախատեսված է 80 մլրդ դրամ։
Ներդրումային ծրագրի տարածքը 4400 հա է և ընդգրկելու է Արագածոտնի մարզի Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերը։