Քննարկվել են Ասիական Զարգացման Բանկի հետ հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները

Քննարկվել են Ասիական Զարգացման Բանկի հետ հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները
2025 թվականի հունիսի 25-ին Արմավիրի մարզպետի տեղակալ Բարսեղ Նիկողոսյանն Արմավիրի մարզպետի աշխատակազմում ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կապի պատասխանատու և տարածքային ՔՀԿ ներգրավման նոր ղեկավար Ռանգինա Նազրիևային, ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Նարինե Մեհրաբյանին, ինչպես նաև «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչներին։
Փոխմարզպետ Նիկողոսյանը ողջունել է հյուրերին՝ շնորհակալություն հայտնելով մարզում իրականացված ծրագրերի համար, որոնք զգալի ներդրում են ունեցել համայնքների կայուն զարգացման համար` ընդգծելով տեղական ՔՀԿ-ների հետ համագործակցության կարևորությունը։
Իր հերթին՝ տիկին Նազրիևան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով ԱԶԲ-ի հետաքրքրվածությունը Արմավիրի մարզում իրագործվող ծրագրերի երկարաժամկետ արդյունքներով։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ասիական Զարգացման Բանկի հետ հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները՝ շեշտադրելով տեղային կարիքներին արձագանքող ծրագրերի մշակման և ՔՀԿ-ների ներգրավման կարևորությունը։