Սուբվենցիոն 18 ծրագրի համար պետբյուջեից հատկացվեց 2 մլրդ 124 մլն դրամ

Կառավարության որոշմամբ, 2 մլրդ 124 մլն դրամով համաֆինանսավորվելու է համայնքների զարգացման սուբվենցիոն ծրագրերը։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ բյուջեից հատկացվող գումարներով համաֆինանսավորվում է 14 համայնքի 18 ծրագիր։
Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում 3-ական ծրագիր է ֆինանսավորվելու, լոռու մարևզում՝ 6 ծրագիր,մյուսներում՝ 1-ական։
Ներկայացված նախագծի հետ միասին 2025 թվականին արդեն պետական բյուջեից համայնքների սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար գումարային հաշվով կկազմի 7.6 մլրդ դրամի համաֆինանսավորում։
Նիկոլ Փաշինյանն էլ ավանդույթի համաձայն թվարկեց բոլոր ծրագրերը՝ տեղանքներով և կատարված աշխատանքների ծավալներով։