21 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300–հազարական դրամի աջակցությունը

21 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300–հազարական դրամի աջակցությունը

Կառավարության որոշմամբ, 44–օրյա պատերազմում անհայտ կորած 21 զինծառայողների ընտանիքներին եւս երկու ամիս կտրամադրվի 00 հազարական դրամ սոցիալական աջակցությունը։

Աջակցության վճարման ժամկետը որոշմամբ երկու ամսով երկարացվելու արդյունքում 21 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար միջոցառման ֆինանսավորման համար կպահանջվի լրացուցիչ 12 մլն 600 հազար հազար դրամ:

Նշենք, որ աջակցության տրամադրումը դադարեցվել է ապրիլի 1–ին, այս որոշմամբ նշված ընտանիքները սոցաիալական աջակցությունը կստանան նաեւ ապրիլ և մայիս ամիսների համար։