«Վանաձորի բժշկական կենտրոնի» նախկին շենքը կօտարվի դասական աճուրդով

Կառավարության որոշմամբ, պետական գույք հանդիսացող՝ Վանաձոր քաղաքի Նիզամու փողոց 53/1 հիվանդանոց հասցեում գտնվող 3347.26 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.32094 հեկտար մակերեսով հողամասը կօտարվեն դասական աճուրդով:
Գույքը նախկինում հանդիսացել է «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության սեփականություն հանդիսացող գույքի մաս և «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» որոշման շրջանակներում, որպես ազատված շինություն հանձնվել է Կոմիտեին և ներկայումս չի շահագործվում։
Աճուրդով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 276 մլն 800 հազար դրամ։
Գույքի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 230 մլն 886 հազար դրամ է: