ՀՀ իշխանությունները մտադիր են կազմակերպել ԶՊՄԿ–ի բաժնետոմսերի ազատ բաժանորդագրություն

ՀՀ իշխանությունները մտադիր են կազմակերպել ԶՊՄԿ–ի բաժնետոմսերի ազատ բաժանորդագրություն

Հայաստանի իշխանությունների ռազմավարական նպատակներից մեկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության հնարավորության կազմակերպումն է, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ։

Նրա խոսքով, ՀՀ քաղաքացիները կկարողանան իրենց խնայողություններն ուղղել բաժնետոմսերի ձեռք բերմանն ու ժառանգություն թողնել իրենց երեխաներին կամ օգտագործել։

«Ուզում եմ փաստել, որ դա պետք է դառնա մեր վերջնակետերից և արդյունքներից մեկը», – ասաց Փաշինյանը։ 

2024թ․–ի դեկտեմբերին նա հայտնել էր, որ մտադրություն կա IPO ներկայացնել  ԶՊՄԿ–ում ՀՀ կառավարության բաժնետոմսերը։