Քննարկում նվիրված ՀՀ-ում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրին

Այսօր Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված ՀՀ-ում գյուղատնտեսական կենդանիների (խոշոր և մանր եղջերավոր) համարակալման և հաշվառման ծրագրին։
Քննարկմանը մասնակցում էին Տավուշի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության անասնաբուժության գլխավոր մասնագետ Լիլիթ Բաղդասարյանի գլխավորած աշխատանքային խումբը, «Քարդ» կազմակերպության ներկայացուցիչ Նազելի Գրիգորյանը, ինչպես նաև Տավուշի մարզի համայնքների գյուղոլորտի պատասխանատուներ, անասնաբույժներ, սպանդանոցների ղեկավարներ և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներ։
Քննարկման ընթացքում ներկայացվեցին համարակալման և հաշվառման ծրագրի մանրամասները, ինչպես նաև անդրադարձ կատարվեց սպանդանոցների գործունեությանն առնչվող մի շարք կազմակերպչական հարցերի։ Հատուկ ուշադրություն դարձվեց այն հանգամանքին, որ Տավուշի մարզում արդեն մեկնարկել են խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման աշխատանքները, որոնք ներկայումս շարունակվում են։ Ծրագրի շրջանակում 2025-2026 թթ. նախատեսվում է կատարել նաև մանր եղջերավոր կենդանիների համարակալում։