Կառավարությունը կհամաֆինանսավորի Լոռու մարզի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 𝟲 սուբվենցիոն ծրագիր

Կառավարությունը կհամաֆինանսավորի Լոռու մարզի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 𝟲 սուբվենցիոն ծրագիր
Կառավարությունը 𝟰𝟭𝟯,𝟵 միլիոն դրամով կհամաֆինանսավորի Լոռու մարզի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 𝟲 սուբվենցիոն ծրագիր:
Այդ ծրագրերն են՝
• Վանաձոր համայնքի #Վանաձոր բնակավայրի գլխավոր փողոցների լուսավորության համակարգի արդիականացում (աշխատանքներն իրականացվել են 95 տոկոսով),
• Ստեփանավան համայնքի #Ստեփանավան բնակավայրի քաղաքային այգու և Ալեայի անցուղու մի հատվածի բարեկարգում (աշխատանքներն իրականացվել են 95 տոկոսով),
• Թումանյան համայնքի #Թումանյան բնակավայրի բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի նորոգում և բարեկարգում (աշխատանքներն իրականացվել են 80տոկոսով): Վերանորոգվում է 20 բազմաբնակարան շենքի 32 շքամուտք:
• Թումանյան համայնքի #Թումանյան բնակավայրի 5-րդ փողոցի տուֆով սալարկում (աշխատանքներն իրականացվել են 95 տոկոսով),
• Վանաձոր համայնքի #Դարպաս բնակավայրի ներհամայնքային փողոցների հիմնանորոգում (աշխատանքներն իրականացվել են 70 տոկոսով),
• Տաշիր համայնքի #Նորաշեն, #Ապավեն, #Արծնի, #Սարչապետ բնակավայրերի ճանապարհների սալարկում (աշխատանքներն իրականացվել են 70 տոկոսով):