Գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի իրազեկման շրջանակներում տեղեկատվական հանդիպում՝ Վայոց ձորում

Գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի իրազեկման շրջանակներում տեղեկատվական հանդիպում՝ Վայոց ձորում
ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում հունիսի 25-ին գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի իրազեկման շրջանակներում անցկացվեց տեղեկատվական հանդիպում։
Այն կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի համատեղ ջանքերով։
Հանդիպումը վարում էին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչները։
Ներկա էին Վայոց ձորի մարզի համայնքների ներկայացուցիչներ, վարչական ղեկավարներ, գյուղատնտեսներ, անասնաբույժներ, անասնապահությամբ զբաղվող ֆերմերներ, ՍԱՏՄ մարզային աշխատակիցներ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնագետները ներկայացրին գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի կարևորությունը, նպատակները, ակնկալվող արդյունքները։ Նշվեց, որ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման ծրագիրը մեկնարկել է 2023 թվականից և կրում է շարունակական բնույթ, այս տարվա հունվարից մեկնարկել է նաև մանր եղջերավոր կենդանիների համարակալման գործընթացը։
Ներկայացվեց, որ գործընթացը հնարավորություն է տալիս ամբողջական և հավաստի տեղեկություն ունենալ հանրապետությունում առկա խոշոր և մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակի, դրանց սեռի, ցեղային կազմի, գտնվելու վայրի և տեղաշարժի,առողջության և սպանդի վերաբերյալ։
Էլեկտրոնային տեղեկատվական հարթակ ստեղծելու նպատակով մշակվել է «ԱՆԻ ՊԱՍ» համակարգը, որի միջոցով հնարավոր է մուտքագրել և վերլուծել կենդանու վերաբերյալ տեղեկությունը (անասնատեր, կենդանու անհատական համար, հաշվառման վայր, անասնաբուժական միջոցառումներ, տեղաշարժ և այլն) և պահպանել այն։
Շեշտադրվեց, որ գործընթացը էապես կբարելավի կենդանիների հիվանդությունների կանխարգելման, տարածման, վերահսկման և կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության մակարդակը։
Այնուհետև ներկաները գործընթացի վերաբերյալ մասնագետներին ուղղեցին մի շարք հարցեր, ստացան պարզաբանումներ։Քննարկումներում կարևորվեց գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացում ներգրավված բոլոր օղակների համագործակցված և արդյունավետ աշխատանքը։