SOCAR-ը ձեռք է բերել իսրայելական հանքավայրի բաժնետոմսերի 10 տոկոսը

SOCAR-ը ձեռք է բերել իսրայելական հանքավայրի բաժնետոմսերի 10 տոկոսը

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, ավարտին է հասցրել իսրայելական «Թամար» գազային հանքավայրի բաժնետոմսերի 10 տոկոսի ձեռքբերման գործընթացը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ նշելով, որ գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 1 միլիարդ 250 միլիոն դոլար։

Միջերկրական ծովում՝ Հայֆայից մոտ 90 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Թամար» հանքավայրում, բնական գազի պաշարները հայտնաբերվել էին 2009 թվականին։ Դա Իսրայելին պատկանող խոշորագույն գազի հանքավայրն է։