Չինաստանի 8-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին մասնակցության հայտեր են ընդունվում

Նոյեմբերի 5-10-ը ՉԺՀ Շանհայ քաղաքում կանցկացվի Չինաստանի 8-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսը, որի նպատակն է նպաստել փոքր և միջին բիզնեսի գործունեության կայուն զարգացմանը։
Մինչ այժմ ցուցահանդեսին մասնակցել են 60 երկրների ավելի քան 800 ընկերություններ։
Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության և ճանապարհային ծախսերը կատարվում են մասնակիցների կողմից։
Ցուցահանդեսի մանրամասներին և մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով
https://www.ciie.org/zbh/en/?from=google2&gad_source=1...։

Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են մինչև հուլիսի 14-ը գրանցվել հետևյալ հղումով
https://forms.gle/zecjyjs9Xj9FrMzs6 :
