Լուկաշենկոն նշել է երրորդ երկրների հետ ԵԱՏՄ-ի ազատ առևտրի գոտիների ստեղծման կարևորությունը

Երրորդ երկրների հետ ԵԱՏՄ-ի ազատ առևտրի գոտիների ստեղծումը կարևորագույն գործիք է միջազգային ասպարեզում միավորման անդամ երկրների ընդհանուր շահերի խթանման համար: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով անցկացվող նիստում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պետք է շարունակենք համակարգված աշխատանքը՝ կապելու մեր միության ներուժը խոշորագույն միջազգային միավորումների ու նախաձեռնությունների հնարավորությունների հետ, որոնց հետ մենք ընդհանուր կանոնադրական արժեքներ ունենք: Միջազգային ասպարեզում անդամ երկրների ընդհանուր շահերը խթանելու կարևորագույն գործիքը միության երրորդ երկրների հետ ազատ առևտրի գոտիների ստեղծումն է», – ասել է նա: