Հյուսիսային պողոտայում հերթական ինքնակամն է ապամոնտաժվել

Ապամոնտաժվել է Հյուսիսային պողոտա հ. 2 հասցեում գտնվող ինքնակամ կառուցված շինությունը:
Այդ մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:
Հրապարակվել է տեսանյութ:
Ապամոնտաժումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի՝ համապատասխան քաղաքականության շրջանակում: