Իրանի նախագահի այցը Հայաստան կարող է տեղի ունենալ մինչև ամռան վերջ

Իրանի նախագահի այցը Հայաստան կարող է տեղի ունենալ մինչև ամռան վերջ

Հնարավորության դեպքում, Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանի այցը Հայաստան կկազմակերպվի մինչև ամռան վերջ։ Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Նրա խոսքով, ներկայումս աշխատանքներ են տարվում նախագահի այցը Հայաստան կազմակերպելու ուղղությամբ։ «Նույնիսկ նման լարված իրավիճակում ես հանդիպել եմ Արտաքին գործերի նախարարության և լիազորված կառույցների ներկայացուցիչների հետ՝ այցի պլանավորման հարցը քննարկելու համար։ Մենք փոխանակեցինք փաստաթղթերի ցանկ, որոնք կարող են ստորագրվել նախագահի այցի ընթացքում։ Մենք նաև ներկայումս քննարկում ենք բոլոր այն ծրագրերը, որոնք նախատեսված են նախագահի այցի շրջանակներում։ Հնարավորության դեպքում, այցը կկազմակերպվի ամռան ընթացքում։ Անկախ նրանից՝ պատերազմ է, թե ոչ, կյանքը շարունակվում է», - ասաց նա։