ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ

Թուրքիայի Հանրապետությունում անցկացվող Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Ստամբուլում գտնվող ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հունիսի 27-ին հանդիպել է Թուրքիայի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները։