Տեղի է ունեցել վերադարձի և վերաինտեգրման հարցերով ֆորումի 21-րդ հանդիպումը

Միասնական սոցիալական ծառայության նախաձեռնությամբ և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) հետ համագործակցությամբ՝ տեղի է ունեցել վերադարձի և վերաինտեգրման հարցերով ֆորումի 21-րդ հանդիպումը․ քննարկմանը մասնակցել են ինչպես պետական կառույցների, այնպես էլ միջազգային, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում պետական մարմինների, տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են հարկադիր և կամավոր վերադարձողների համար իրականացվող վերաինտեգրման ծրագրերը, դրանց իրականացման ընթացքում առաջացած խնդիրներն ու ծրագրերի հետագա ընդլայնման հնարավոր շրջանակները:
Միասնական սոցիալական ծառայության պետի առաջին տեղակալ Անի Չիլինգարյանն ընդգծել է սոցիալական համագործակցության դերը՝ թիրախ խմբերի հետ դեպքի վարման շրջանակում կատարվող աշխատանքներում, ապա ներկայացրել Ծառայության կողմից նախատեսվող առաջիկա քայլերը՝ միտված կազմակերպությունների հետ համագործակցության արդյունավետության բարձրացմանը։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Մարիամ Գևորգյանը խոսել է ՀՀ քաղաքացիների վերադարձի և վերաինտեգրման գործընթացում կողմից իրականացվող աշխատանքների մասին և այդ համատեքստում շեշտել պետական կառույցների և կազմակերպությունների հետ համագործակցության կարևորությունը:
Հանդիպումը շարունակվել է ընթացիկ հարցերի քննարկմամբ, որի շրջանակում Ֆորումի մասնակիցները հանդես են եկել առաջարկներով ու դիտարկումներով: