ՏԿԵ նախարարը ներկայացրել է դեպի ծով ելք չունեցող երկրների խնդիրները

ՏԿԵ նախարարը ներկայացրել է դեպի ծով ելք չունեցող երկրների խնդիրները
Ստամբուլում «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է «Դեպի ծով ելք չունեցող երկրից ցամաքով կապակցված երկիր. տարածաշրջանային զարգացման ռազմավարական հնարավորություններ» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։
Այս մասին տեղեկանում ենք նախարարի ֆեյսբուքյան էջից։
Նա հանդես է եկել բանախոսությամբ ու պատասխանել ներկաների հարցերին։