Մարմաշենում խմելու ջրագիծ է հիմնանորոգվում

Մարմաշենում խմելու ջրագիծ է հիմնանորոգվում

ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում իրականացվում են խմելու ջրագծի հիմնանորոգման աշխատանքներ. ՀՀ կառավարության որոշմամբ 123 մլն 903 հազար դրամ է հատկացվել ջրագծի հիմնանորոգման աշխատանքների համաֆինանսավորման նպատակով։

«Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում խմելու ջրագծի հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 177 մլն դրամ, որի 70 տոկոսը տրամադրել է կառավարությունը։ Ծրագրի իրականացման արդյունքում անցկացվելու է 9630 մետր երկարությամբ խողովակաշար, ինչից կօգտվի 239 տնային տնտեսություն՝ շուրջ 1100 մարդ։ Աշխատանքների 80 տոկոսն արդեն իրականացված է։