Հայաստանի ծիրանով բեռնված 863 բեռնատար հունիսին հատել է վրաց-ռուսական սահմանը

Հայաստանի ծիրանով բեռնված 863 բեռնատար հունիսին հատել է վրաց-ռուսական սահմանը
Հայաստանի ծիրանով բեռնված 863 բեռնատար հունիսին հատել է վրաց-ռուսական սահմանը և մտել է ՌԴ տարածք, որից 143-ը վերջին 2 օրում։
Իսկ հունիսի 1-29 ժամանակահատվածում վրաց-ռուսական սահմանը հատել և ՌԴ է մտել հայկական կոնյակով բեռնված 106 բեռնատար, որից 19-ը վերջին 3 օրերին։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան էջում գրել է նաև, որ  Հռոմում, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության համաժողովի շրջանակներում, հանդիպել է Վրաստանի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիդ Սոնգուլաշվիլիի հետ և ևս մեկ անգամ քննարկել են Վրաստանի տարածքով կոնյակի տարանցման հարցը, մասնավորապես գործընթացի արագացման հնարավորությունները