Գործարկվել է YES հարթակը

Գործարկվել է YES հարթակը

YES հարթակի ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի՝ բոլոր ծառայությունները թվայնացնելու հանձնառության շրջանակում: Այս մասին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ արձագանքելով YES-ի գործարկման մասին հայտարարության։

 Երևան քաղաքի տեխնոլոգիաների կառավարման կենտրոնի տնօրեն  Սարգիս Մանուկյանը ներկայացրեց YES (Երևանի էլեկտրոնային ծառայություններ) համակարգը, որով երևանցիները հասանելիություն կունենան քաղաքապետարանի մատուցող բոլոր ծառայություններին։

Մանուկյանը հայտնեց, որ գրանցվելուց հետո համակարգն ինքնաշխատ եղանակով կբացի տվյալ քաղաքացու անշարժ և շարժական գույքի և բոլոր ծառայությունների բազան, քաղաքացին կարող է մուծումներ անել։

«Ինչպես մեկ պատուհան համակարգը, նույնը կարող են անել արդեն տանից»,-ասաց Ավինյանը։

Նա տեղեկացրեց, որ համակարգն ունի դեմքի նույնականացման միջոցով համակարգ մտնելու հնարավորություն։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ հայտնեց, որ նույնականացման քարտով նույնպես կիրականացվի մուտք համակարգ։

Ավինյանը հայտարարեց, որ առաջիկա շաբաթը փորձնական է լինելու և քաղաքապետարանի վարչությունները պետք է  ստուգեն և վերացնեն թերությունները, և հորդորեց որ մինչև տարվա վերջ գործի նաև հարթակի բջջային հավելվածը։