Նախկինում կառավարությունը իր դժգոհությունը ներկայացնելու նույնիսկ փորձ չի արել. ՀԷՑ

Նախկինում կառավարությունը իր դժգոհությունը ներկայացնելու նույնիսկ փորձ չի արել. ՀԷՑ
Զարգացող պետության մեջ նման ծավալի ներդրում իրականացնող ընկերությունը պետականացնելու, խլելու գործելաոճը ընկերության տնօրենի պաշտոնակատարը նորմալ չի  կարող լինել: Մանավանդ, որ մինչ այդ իրենց հետ կառավարությունը իր դժգոհությունը ներկայացնելու նույնիսկ փորձ չի արել։ Այդ մասին այսօր ասուլիսում հայտնեց ՀԷՑ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանւ:
«Խնդիրը հենց այստեղ է` ինչո՞ւ չեն այս մարդիկ` մեր իշխանությունները, ցանկանում դա քննարկել։ իմ անձնական կարծիքն ասեմ` վախենում են, որ այդ քննարկումների արդյունքում իրենք սխալ դուրս կգան։ Պետականացման մասին անգամ մտածելը, պիտի ասեմ` այստեղ խելագարության կանխավարկածի խնդիր կա»,– ասաց Ղազինյանը։
Ստեղծված պարագայում ընկերության հնարավոր քայլերի մասին հարցին ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանեց` ՀԷՑ–ը պայքարելու է բացառապես իրավական և պետական բոլոր հնարավոր ճանապարհներով։ Ներպետական հնարավորություսնները սպառելուց հետո դիմելու են արդեն միջազգային ատյաններին։