Ներկայացվեց «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024/2025» հետազոտությունը

«Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024/2025» հետազոտությունը, որը ոլորտի ամենահեղինակավոր և ընդգրկուն հետազոտական հարթակներից է: Զեկույցը բացահայտում է ձեռնարկատիրության զարգացման միտումները, առկա մարտահրավերները, ինչպես նաև ձեռնարկատիրական էկոհամակարգերի ներուժը՝ տեղական և գլոբալ մակարդակներում։
Հետազոտությունը իրականացվել է Գլոբալ ձեռներեցության կառույցի շրջանակներում, որը շուրջ մոտ 27 տարի է աշխարհով մեկ իրականացնում է նմանատիպ հետազոտություններ:
Զեկույցի արդյունքներն ակնհայտորեն ցույց են տալիս, որ ձեռնարկատիրությունը Հայաստանում պահանջում է ավելի լայն քաղաքական տեսլական՝ այնպիսին, որը դուրս է գալիս միայն ֆինանսական աջակցության շրջանակներից և կենտրոնանում է կրթության, թվային ներառականության և կառուցվածքային խթանների վրա, որոնք նպաստում են բիզնեսի մասշտաբավորմանը, նորարարությանը և երկարաժամկետ գոյատևմանը։
Հայաստանի ազգային զեկույցը բաղկացած է 8 գլխից, որոնք ներկայացնում են երկրում ձեռնարկատիրության ընդհանուր մակարդակն ու բաշխվածությունը՝ ըստ բնակչության տարբեր խմբերի և տնտեսության ոլորտների:
Այն անդրադառնում է ձեռնարկատիրությանը ու ձեռնարկատերերի հանդեպ վերաբերմունքին, բիզնես սկսելու՝ մարդկանց մոտիվացիային, բիզնեսի ազդեցությանը տնտեսության վրա, ոչ ֆորմալ ներդրումներին, բիզնեսից դուրս գալու գործընթացներին, արհեստական բանականության ու թվային գործիքների կիրառությանը բիզնեսում, ինչպես նաև ընդհանուր ձեռնարկատիրական միջավայրին Հայաստանում։
;