ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՀՄԿ խորհրդի նստաշրջաններին

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՀՄԿ խորհրդի նստաշրջաններին
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության Խորհրդի 145-րդ և 146-րդ նստաշրջաններին։
Նստաշրջանների ընթացքում քննարկվել են ՀՄԿ տեխնիկական հարցերով կոմիտեների, ինչպես նաև Աուդիտի և Ֆինանսական կոմիտեների ու Քաղաքականության հանձնաժողովի տարեկան հաշվետվությունները, որոնք հաստատվել են ՀՄԿ Խորհրդի կողմից։ Քննարկվել են նաև ՀՄԿ ընթացիկ ֆինանսական տարում ՀՄԿ ռազմավարական պլանի կատարողականը և հիմնական ուղղությունները, ինչպես նաև հաստատվել է հաջորդ ֆինանսական տարվա ռազմավարական պլանը։
Հանդիպմանը ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդես է եկել ելույթներով՝ ընդգծելով ՀՄԿ տեխնիկական աջակցության կարևորությունը՝ մաքսային գործառնությունների կատարելագործման, մաքսային բարեփոխումների առաջնահերթությունների նախանշման, կարողությունների զարգացման և լավագույն փորձի տեղայնացման առումով։
Այցի շրջանակում տեղի են ունեցել նաև հանդիպումներ Եվրահանձնաժողովի Հարկման և մաքսային միության գլխավոր վարչության  (DG TAXUD), Ընդլայնման և Արևելյան հարևանության գլխավոր վարչության (DG ENEST) ներկայացուցիչների հետ՝ անդրադառնալով Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող հնարավոր տեխնիկական ու ֆինանսական աջակցության ծրագրերին։
ՀՄԿ Խորհրդի գլխավոր նստաշրջանի շրջանակում ՊԵԿ նախագահը հանդիպել է նաև ՀՄԿ գլխավոր քարտուղար Յան Սոնդերսի հետ, որտեղ անդրադարձ է կատարվել ՀՄԿ աջակցությամբ ՀՀ-ում վերջին շրջանում իրականացված, ինչպես նաև ՀՄԿ հաջորդ ֆինանսական տարում իրականացվելիք տեխնիկական աջակցության ծրագրերին։ ՊԵԿ նախագահն ընդգծել է ՀՄԿ խելացի ռիսկերի կառավարման ու հակակոռուպցիոն ծրագրերում ՀՀ ներգրավման կարևորությունը, ինչպես նաև առաջարկել է դիտարկել ՀՄԿ որևէ համաշխարհային համաժողով Հայաստանում հյուրընկալելու հնարավորությունը։
ՀՄԿ Խորհրդի նստաշրջանների ընթացքում տեղի են ունեցել նաև Խորհրդի նախագահողի, փոխնախագահների, ինչպես նաև համապատասխան կոմիտեների ղեկավարող ու անդամ երկրների ընտրություններ։
ՀՄԿ Խորհրդի հաջորդ՝  147-րդ ու 148-րդ նստաշրջանները տեղի կունենան  2026 թվականի hունիսի 25-ից 27-ը։