Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել հայտարարությամբ

Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
2025թ. հունվարի 1-ից կառուցապատման թույլտվություններ տրամադրելու վարչարարությունն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով:
Քաղաքաշինության կոմիտեի կողմից գործարկված հարթակի առնչությամբ մինչ օրս առկա են խնդիրներ, ինչը դժվարություններ է ստեղծում ինչպես կառուցապատողների, նախագծողների, այնպես էլ պետական և համայնքային մարմինների ծառայություններում։