ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի նախագահությամբ տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի նախագահությամբ տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են հանձնաժողովի անդամները՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ՀՈԳՎ Արմավիրի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վոլոդյա Գևորգյանը, Վաղարշապատի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ա․ Դավթյանը, Բաղրամյանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ս․ Ասրյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Էջմիածնի բաժնի պետ, գնդապետ Միսակ Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ՀԶԿ Արմավիրի զինվորական կոմիսարի ՊՊԺԿ Վարդան Ղազարյանը, ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ, մարզային զորակոչային հանձնաժողովի քարտուղար Անդրանիկ Լալայանը:
Նիստի ընթացքում քննարկվել են 2025 թվականի ամառային զորակոչին ենթակա շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով նպատակային ուսումնառության հանգամանքով պայմանավորված տարկետման իրավունքից օգտվող և 2025 թվականի ամառային զորակոչին ենթակա շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով ընտանեկան պայմաններից ելնելով, օրենքով սահմանված կարգով ազատվելու իրավունքից օգտվող և օրենքով չնախատեսված դեպքերում տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիներին եզրակացությունների տրամադրման հարցերը:
ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի Արմավիրի զինվորական կոմիսարի ՊՊԺԿ Վարդան Ղազարյանը մարզպետին զեկուցեց զորակոչային միջոցառումների ընթացքի, Սարդարապատի հուշահամալիրում առաջին զորակոչի արարողության հանդիսավոր միջոցառման կազմակերպման և վարժական հավաքների վերաբերյալ պահեստազորայինների ծանուցման աշխատանքների մասին, անդրադարձ կատարվեց աշխատանքային այլ հարցերի ևս: