Խնամատարության ինստիտուտի զարգացման նպատակով Տավուշի մարզում կազմակերպել էր հանդիպում

Խնամատարության ինստիտուտի զարգացման նպատակով Տավուշի մարզում կազմակերպել էր հանդիպում
Խնամատարության ինստիտուտի զարգացման նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ Տավուշի մարզում կազմակերպել էր հանդիպում։
Միջոցառման ընթացքում մասնագետները ներկայացրին խնամատարության ինստիտուտի մասին մանրամասներ, պատասխանեցին հետաքրքրված քաղաքացիների բոլոր հարցերին և կարևորեցին խնամատարության դերը երեխաների լավագույն շահերի պաշտպանության գործում։
Նպատակն է մեծացնել իրազեկվածությունը և ընդլայնել խնամատարությամբ հետաքրքրված անձանց շրջանակը։
Հանդիպմանը մասնակցեցին Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը, ՀՀ սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, մարզպետի աշխատակազմի, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև խնամատարությամբ հետաքրքրված քաղաքացիներ։