Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 1-ին, 3-5-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Երևանում hուլիսի 1-ին, 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 2-ի և 5-ի երեկոյան, հուլիսի 3-ի գիշերը և երեկոյան, հուլիսի 4-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-20 մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։
Երևան քաղաքի հուլիսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 39°C (2018թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 12°C (1953թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 24.2°C