Tesla-ն առաջին անգամ առաքել է նոր Model Y-ն առանց վարորդի՝ ուղիղ գնորդի տուն

Tesla-ն առաջին անգամ առաքել է նոր Model Y-ն առանց վարորդի՝ ուղիղ գնորդի տուն

Tesla-ն հայտնել է, որ ամբողջությամբ ինքնավար ռեժիմով Model Y մեքենան իր գործարանից առաքել է գնորդի տուն՝ առանց վարորդի կամ հեռավար օպերատորի մասնակցության։

Tesla-ից հայտնում են, որ առաջին անգամ է մեքենա առաքում գործարանից՝ լիովին ինքնավար ձևով։ X հարթակում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է Model Y-ն դուրս գալիս Օսթինի Gigafactory-ից, անցնում մայրուղով, արվարձանով, մտնում բնակելի թաղամաս ու կանգնում գնորդի տան առաջ։ Այդ ամենը՝ առանց որևէ մարդու ներկայության մեքենայում։

Ինչպես միշտ, Իլոն Մասկը շեշտադրել է դեպքի նշանակությունը՝ նշելով, որ սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ մեքենա է առաքվում հանրային ճանապարհներով՝ առանց վարորդի կամ նույնիսկ հեռավար վերահսկողի։ Նրա խոսքով՝ մեքենան ամբողջությամբ ինքնուրույն է ընթացել։

Այս «դեբյուտը» կարևոր է հատկապես Tesla-ի վաղաժամ «ռոբոտաքսի» փորձից հետո, երբ մեքենաները սխալներ էին անում՝ կանոններ խախտում, կանգնում առանց պատճառի։ Այդ ժամանակ մեքենայում ներկա էին ապահովագրողներ՝ արտակարգ կանգի կոճակներով։

Այս անգամ, ըստ ընկերության, նման անվտանգային միջոցներ չեն կիրառվել։ Դա նշանակում է, որ Full Self-Driving համակարգը աստիճանաբար մոտենում է այն վիճակին, երբ մեքենան կարող է աշխատել առանց հսկողության։ Թեև հիմա սրահում դեռ մարդ կա. Tesla-ն դեռ ապահովագրվում է։