ՀԲՄ-ն հրապարակել է 2024թ. տարեկան հաշվետվությունը

ՀԲՄ-ն հրապարակել է 2024թ. տարեկան հաշվետվությունը

Հայաստանի բանկերի միությունը հրապարակել է 2024թ. տարեկան հաշվետվությունը, որտեղ ամփոփված են հաշվետու տարվա ընթացքում ՀԲՄ գործունեությունը, գրանցած հիմնական արդյունքները, ինչպես նա ներկայացված է ամփոփ տեղեկատվություն բանկային համակարգի գործունեության վերաբերյալ։

ՀՀ բանկային համակարգը շարունակում է մնալ մեր տնտեսության կայուն, թափանցիկ հաշվետվողական համակարգերից մեկը՝ գործելով առողջ մրցակցային միջավայրում։ 2024թ. բանկային համակարգը շարունակել է իրականացնել իր բնականոն աշխատանքը՝ միաժամանակ արձանագրելով կայուն աճ բոլոր հիմնական ցուցանիշների մասով։

Համակարգի կայունությունը, տեխնոլոգիական առաջընթացը, ֆինանսական ցուցանիշների մասով շարունակական աճը, ճկունությունը, անհատականացված որոշումների կայացումն ու համապատասխանությունը միջազգային նորմերին ապահովում են վստահելի ֆինանսական միջավայր ոչ միայն ՀՀ քաղաքացիների տնտեսվարողների, այլ արտասահմանյան հաճախորդների համար։

Հաշվետվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: