Ուժեղ կարկուտ Արմավիրի մարզում

ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ, Արգինա, Քարակերտ, Շենիկ, Դալարիկ բնակավայրերում ուժեղ կարկուտ է տեղացել։ Այս մասին հայտնում են Բաղրամյանի համայնքապետարանից։
Ուժեղ քամու պատճառով վնասվել են տանիքներ և գույք։
Այս պահին բնակավայրերում սկսվել էր ծիրանի ակտիվ բերքահավաքը։