Կասեցումը վերացվել է

«Այգ Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում անցկացված կրկնակի վերահսկողության ընթացքում Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն իրականացրել են նմուշառում «Մոցարելլա» և «Լոռի» պանիր արտադրատեսակներից, որոնց լաբորատոր փորձաքննությունների արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (Կոտայքի մարզ, գյուղ Գեղաշեն):
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի՝ նշված արտադրատեսակների արտադրության, կասեցումը վերացվել է։